2596 դիտում
21:49 17-11-2019
Ռոման Բերեզովսկին հավաքականի հետ Իտալիա չի մեկնել անձնական խնդիրների պատճառով
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին թիմի հետ չի մեկնել Իտալիա և ՀՖՖ-ի պաշտոնական կայքին պարզաբանել է դրա պատճառը:
«Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ:
Այդուհանդերձ, վերջին օրերին բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, մեկնաբանություններ կարդացի, որոնցում նշվում էր, թե իմ՝ հավաքականի հետ չմեկնելու պատճառը նոր մարզչական շտաբի հետ որոշակի անհամաձայնությունը կամ կոնֆլիկտն է: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինչպես անձնական, այնպես էլ գործնական շատ լավ հարաբերությունների մեջ եմ Աբրահամ Խաշմանյանի և մարզչական շտաբի մյուս անդամների հետ:
Ինձ շատ է դուր գալիս Աբրահամ Խաշմանյանի աշխատելաոճը: Հետագայում ևս մեծ սիրով կաշխատեմ ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ափսոսում եմ, որ այժմ տղաների կողքին չեմ և հաջողություն եմ մաղթում Իտալիայի հավաքականի հետ խաղում»,- ասել է Բերեզովսկին։
Իտալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին
Նմանատիպ նյութեր
1211 դիտում
00:01 10-05-2014
Ռոման Բերեզովսկին մտադիր չէ ավարտել իր կարիերան
1552 դիտում
10:47 05-08-2014
Ռոման Բերեզովսկին դարձավ 40 տարեկան. տեսանյութ
1132 դիտում
18:11 18-11-2014
Բեռնար Շալանդը և Ռոման Բերեզովսկին քվեարկել են տարվա լավագույնների համար
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1114 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող