211652_close_icon
views-count75795 դիտում article-date 20:46 17-11-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Օազիս» ռեստորանի դիմաց բախվել են Mercedes C-32 AMG-ն ու Mercedes C-220-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, «Օազիս» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Վազգեն Ղալաչյանի վարած Mercedes C-32 AMG մակնիշի 47 QQ 747 համարանիշի և Գավառի բնակիչ, 50-ամյա Գագիկ Կարեյանի վարած Mercedes C-220 մակնիշի 35 FՏ 523 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Կարեյանի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 56-ամյա Ագոնիկ Իսկանդարյանը, 45-ամյա Օֆելյա Բեգոյանը, 61-ամյա Նվարդ Ղլիջյանը, 67-ամյա Ժանետա Մուքոյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները ոստիկանության Գավառի բաժնի համայնքային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ՝ քարշակի միջոցով, տեղափոխվեցին ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր