211652_close_icon
views-count3139 դիտում article-date 14:45 17-11-2019

Վրաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը մեծամասշտաբ բողոքի ակցիա կիրականացնեն այսօր

Վրաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ցույց կանցկացնեն իշխանությունների դեմ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը չէր ընդունել սահմանադրության մեջ փոփոխությունների մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում էր անցում՝ համամասնական ընտրական համակարգի։ Կառավարության դեմ են դուրս եկել երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը, տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ և նրանց կողմնակիցները։ Նրանք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և անցումային կառավարության նշանակում։ Հավաքի սկիզբնակետը կլինի Ռուսթավելի պողոտան և խորհրդարանի շենքի տարածքը։ Բողոքի ակցիային միանալու են մշակույթի և այլ ոլորտների անվանի ներկայացուցիչներ։ Արդեն իսկ Թբիլիսի կենտրոնական հատվածերում տեղակայվել են ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր