211652_close_icon
views-count2851 դիտում article-date 15:57 17-11-2019

Լուկաշենկոն հրաժարվել է փոփոխել երկրի Սահմանադրությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում փոփոխության ենթարկել երկրի Սահմանադրությունը մինչև 2020 թվականի նախագահական ընտրությունները։ Այդ մասին հայտնում է Ria Novsti-ն։ Լուկաշենկոն նշել է, որ մինչ ընտրությունների անցկացումը Սահմանադրությունը փոփոխելը հիմարություն կլինի։ Միևնույն ժամանակ հիշեցրել է, որ կպահի խոստումը և առնվազն կաշխատի այդ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ շտապողականությունը նշված հարցում անթույլատրելի է։ Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։

Նմանատիպ նյութեր