211652_close_icon
views-count1860 դիտում article-date 14:23 17-11-2019

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հետաձգում են համատեղ զորավարժությունները. պատճառը «Փհենյանին չնյարդայնացնելն է»

Պենտագոնի ղեկավար Մարք Էսլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Հարավայիյն Կորեան հետաձգելու են համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված են անցկացնել այս ամսվա վերջին, հաղորդում է Associated Press-ը։ Ըստ Էսլերի՝ դա արվում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները լավացնելու գործընթացի շրջանակներում։ «Ինձ համար սա Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի բարեխիղճ ձգտումն է, որպեսզի խաղաղություն ապահովենք, աջակցենք, այսպես կոչված, Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործարքին»,-մջբերում է գործակալությունը պենտագոնի ղեկավարի խոսքը։ Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի խորհրդարանի ղեկավարը հայտարարել էր, թե «ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան նյարդայնացնում են Փհենյանին նոր զորավարժություններով»։

Նմանատիպ նյութեր