211652_close_icon
views-count1810 դիտում article-date 11:01 17-11-2019

Բելառուսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են մեկնարկել

Բելառուսի ողջ տարածքում այս առավոտից բացվել են 5830 ընտրատեղամասեր. քաղաքացիները նոր խորհրդարան են ընտրում, հայտնում է Ria Novosti-ն։ Արտահերթ ընտրությունների անցկացումը կապված է նրա հետ, որ երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայանալու էին 2020 թվականին։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել խորհրդարանական ընտրությունները վաղ անցկացնելու մասին։ Արտերկրում բնակվող Բելառուսի քաղաքացիների համար բացվել են 46 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00-ին։

Նմանատիպ նյութեր