5979 դիտում
16:58 15-11-2019
Իրանը բենզինի մանրածախ վաճառքի քվոտաներ Է սահմանել և բարձրացրել է դրա գինը
Նոյեմբերի 15-ից իրանական իշխանությունները քվոտաներ են սահմանել բենզինի մանրածախ վաճառքների համար,ժ։ Բացի այդ, բարձրացվել է դրա գինը:
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այդ մասին ասված է Իրանի նավթի արտադրանքի բաշխման ազգային ընկերության հաղորդագրության մեջ:
Այսպես, մասնավոր փոխադրամիջոցների տերերը կկարողանան ամսական ձեռք բերել 60 լիտր բենզին, երկվառելիք ավտոմոբիլների տերերը՝ 30 լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսիների վարորդների համար՝ 400 լիտր բենզին և 2 անգամ պակաս բենզին՝ երկվառելիք ավտոմոբիլների համար: Մոտոցիկլավարների համար քվոտավորված գնով նախատեսված է 25 լիտր բենզին:
Քվոտաներ են սահմանված բեռնատարների ու շտապօգնության մեքենաների համար: Ըստ որում՝ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով՝ լիտրի դիմաց մինչև 15 հազար իրանական ռիալ (մոտավորապես 13 ամերիկյան ցենտ): Բենզինի յուրաքանչյուր լրացուցիչ՝ այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ:
Նշենք, որ Իրանն աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրներից մեկն է, բայց նավթամշակման խնդիրների պատճառով մինչև վերջին ժամանակներս հարկադրված էր բենզին ներմուծել երկիր:
Նմանատիպ նյութեր
694 դիտում
13:04 24-05-2023
Մարտակերտի շրջանում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել. ԱՀ պետնախարար
1227 դիտում
15:45 30-01-2014
Իրանում բենզինի գինը 33%-ով կբարձրանա
Այս բաժնից
682 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
847 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել