211652_close_icon
views-count91956 դիտում article-date 12:55 15-11-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը Opel-ով բախվել է ավտոմեքենայի առջև անսպասելիորեն հայտնված ձիուն. ձին սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վաչագան Արսենյանը իր վարած Opel մակնիշի 36 MD 899 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ «Անի» կաթնամթերքի արտադրամասի մոտ, Զովունի գյուղի վարչական տարածքում, դեպի Զովունի ընթանալիս հարվածել է անսպասելիորեն ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձին տեղում սատկել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ դեպքի վայրում ձիու սեփականատեր՝ Զովունի գյուղի բնակիչ Մահատ Ավդալյանը փորձում էր մեղադրել վարորդին, մինչդեռ Opel-ի վարորդն էլ արդարացիորեն ասում էր, որ նա պարտավոր էր տիրություն անել ձիուն, իսկ այդ վայրում անցնելիս են եղել մի քանի ձիեր։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր