211652_close_icon
views-count58704 դիտում article-date 13:18 15-11-2019

Կասկադյորական ավտովթար Երևանում. «գոլդ» համարանիշներով Mercedes-ը մասամբ հայտնվել է փոսում՝ բախվելով գազախողովակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի15-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Կարինե Բեկջանյանը իր վարած Mercedes մակնիշի 77 RL 777 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել նոր կառուցվող ճանապարհին, առաջ ընթացել և հայտնվել հսկայական փոսում՝ բախվելով գազախողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը։ Վթարի փաստով ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչ Մանուկ Սիմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, ավտոմեքենայի հետևի համարանիշները հանել էին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր