211652_close_icon
views-count33622 դիտում article-date 19:59 14-11-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Land Cruiser Prado-ն, Volkswagen Vento-ն, Lada Priora-ն և ВАЗ 2101-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցի վերջնամասում բախվել են Վանաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հակոբ Թ-ի վարած Volkswagen Vento մակնիշի 71 OX 711 համարանիշի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ժորա Ն-ի վարած Toyota Land Cruiser Pardo մակնիշի 15 ՏՍ 144 համարանիշի, Նոյակերտ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Ռոման Ս-ի վարած Lada Priora մակնիշի 34 TA 165 համարանիշի և Վանաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Գևորգ Խ-ի վարած ВАЗ 2101 մակնիշի 95 QQ 055 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հակոբ Թ-ի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ, 69-ամյա Տիրուհի Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով ավագ տեսուչ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր