211652_close_icon
views-count4312 դիտում article-date 18:14 14-11-2019

Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը. Արարատ Միրզոյանը՝ սպառնալիքների մասին

Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նկատմամբ սպառնալիքների հետևում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են և այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց այդ մասին մեկ անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե անհրաժեշտ համարեց, վստահ եմ, որ դրա կարիքը կար: Իրավապահներին դիմել են օրեր առաջ: Ես կրկնում եմ վարչապետին, որ որեւէ մեկը չի կարող երեւակայել, որ կարող են այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ ու փորձել այդ ճանապարհով կարգել այն կարգավորումները, որը մեր քաղաքական ուժը մտադիր է անել օրինաստեղծ հարթությունում: Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը»,-ասաց Ա. Միրզոյանը: Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է:

Նմանատիպ նյութեր