211652_close_icon
views-count1850 դիտում article-date 18:58 14-11-2019

Արարատ Միրզոյանը Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար հիմք չի տեսնում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սատարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Այս մասին ԱԺ նախագահը հայտնեց նոյեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Ես կարծում եմ, որ այն թեզերը, որոնք Հարությունյանը հրապարակ է բերել, և որոնց համար հիմա կա քննարկման այս առիթը, համընկնում են նաև իմ պատկերացումներին: Հրաժարականի պահանջի հիմք, ես կարծում եմ, բացարձակապես չկա»,- ասաց Միրզոյանը: ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին:

Նմանատիպ նյութեր