1720 դիտում
18:25 14-11-2019
Արարատ Միրզոյանը Գևորգ Պետրոսյանին որոշել է տալ ևս մեկ հնարավորություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին չզրկել խորհրդարանում ձայնի իրավունքից՝ տալով նրան ևս մեկ հնարավորություն:
«[url=https://armenpress.am/arm/news/995229.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը, անդրադառնալով օրենքի նախագծերից մեկի քննարկման ընթացքում ԱԺ ամբիոնից Պետրոսյանի կողմից հնչեցված խոսքերին իր արձագանքին, երբ Միրզոյանը խնդրեց իրեն տրամադրել պատգամավորին ձայնից զրկելու վերաբերյալ իրավական կարգավորման հոդվածը:
«Որևէ քննարկում այդ մասին չեմ ունեցել այդ միջադեպից հետո ո՛չ Գևորգ Պետրոսյանի, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլ անդամների հետ: Ես ցանկացա տեսնել այդ հոդվածը ևս մեկ անգամ, հետո որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, որովհետև ես միշտ ցանկանում եմ նորից մարդուն հնարավորություն տալ մնալ էթիկայի նորմերի շրջանակներում, լիահույս եմ, որ այդպես էլ կլինի: Եթե չլինի, այդ նորմը կա»,- ասաց Միրզոյանը:
Նմանատիպ նյութեր
4818 դիտում
10:06 17-02-2021
Ինչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ. մանրամասներ․ «Ժողովուրդ»
1096 դիտում
12:42 14-03-2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ
Այս բաժնից
529 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
400 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից