211652_close_icon
views-count1987 դիտում article-date 17:41 14-11-2019

«Ատլետիկոն» մի քանի ամսով կորցրեց Կոստային. վերջին կվիրահատվի

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի մոտ՝ պարանոցի հատվածում, ախտորոշվել է ճողվածք: Մոտ օրերս նյարդավիրաբույժները որոշելու են 31-ամյա խաղացողի բուժման մեթոդիկան: Բժիշկները չեն բացառում, որ նա պետք է վիրահատվի: Բոլոր դեպքերում, ապաքինումը կտևի մի քանի ամիս: Դիեգո Կոստան «Ատլետիկոյի» կազմում այս մրցաշրջանի 15 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր