211652_close_icon
views-count63712 դիտում article-date 16:01 14-11-2019

Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40 –ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ». ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում՝ հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության գործով հարուցված քրեական գործում համարվում էր որպես կասկածյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» և այդ ուղղությամբ քննչական մարմինը Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ էին կատարում՝ պարզելու լուրի իսկությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/14/1140503/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել էր Մոսկվայի հարավ-արեւմուտքում։ Այս մասին TACC-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։ «Նախօրեի երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց էր արձակել նրա վրա, այդ թվում և գլխին, ու դիմել փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Այս տեղեկությունը հաստատել էր ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։ «ԳՔՎ քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով («Զենքի ապօրինի կրում») նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ «Քննության տվյալներով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովյան պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու վրա, որոնցից նա մահացել է պատահարի վայրում»,- տեղեկացրել է ԳՔՎ ներկայացուցիչը։ Իրականացվում է քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր՝ ուղղված հանցագործությանը մասնակից անձի կալանավորմանը։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/21/1133149/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 21-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների հետ, կատարելով հասկայական օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էին բերման ենթարկել մի քաղաքացու: Բերման ենթարկվածը Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ էր, ով կասկածվում էր այս տարվա հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածում «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանին հրազենով սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև սպանություն կատարողի ինքնությունը, ով Ռուսաստանի Դաշնության 30-ամյա մի քաղաքացի է: Երևանի 50-ամյա բնակիչը քննիչի որոշմամբմ ձերբակալվել էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր