211652_close_icon
views-count5380 դիտում article-date 15:48 14-11-2019

«ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը հազիվ 25-30 % ձայն կստանա, ժողովուրդը հիասթափված է». Վիգեն Ստեփանյանը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողների կողքին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/11/14/stepanyan/3140525?fbclid=IwAR2yKoPJwVxeWn3wrp95CDGEvbGOO6Br98U24ydPd7teC5JEqhE78PRuPtw]Tert.am[/url]-ը գրում է. Որպես հայ, որպես Երևանի բնակիչ` չեմ կարող հասկանալ ԿԳՄՍ-ի` այսօրվա քայլերը. ինձ համար անհասկանալի, անընդունելի են: Այս մասին ԵՊՀ ուսանողների և ՀՅԴ երիտասարդների` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: «Չեմ կարծում` բողոքի ակցիային իրավունք ունեմ միանալ, բայց գաղափարապես ուսանողների կողքին եմ»,-նշեց նա: «Ամենակարևորը` եթե մենք մեր լեզուն, մեր հիմքը, մեր հիմնաքարը չհարգենք, փորձենք սակարկել այդ թեմաներով, թողնել, գնալ… չեն քննարկվում նման բաներ: Դրա փոխարեն թող զբաղվեն նրանով, թե ինչերեն են խոսում այսօր հեռուստատեսությամբ, ոնց են աղավաղում մեր մայրենին»,-ասաց դերասանը: Վիգեն Ստեփանյանի կարծիքով` Հարությունյանի հրաժարականով էական ոչինչ չի փոխվի. նրա փոխարեն կարող է գալ իր նման մեկ այլ անձ: «Օրինակ` մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը գնաց, եկավ Նազենի Ղարիբյանը: Ի՞նչ փոխվեց: Ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատը»: Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/11/14/stepanyan/3140525?fbclid=IwAR2yKoPJwVxeWn3wrp95CDGEvbGOO6Br98U24ydPd7teC5JEqhE78PRuPtw] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր