2456 դիտում
15:27 14-11-2019
Քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին համերգ կկազմակերպվի
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգ՝ նվիրված քանդակագործ Արթօ Չագմաքչյանի հիշատակին: Երեկոն կանցկացվի նոյեմբերի 19-ին, ժամը 20։00: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու:
Երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան), Վահան Արծունին (մեներգ,կիթառ)
Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա):
Վերջերս կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայ քանդակագործ Արթօ Չագմաքչյանը՝ հայ ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկը, ում ստեղծագործության մեջ համամարդկային աղետները, ցեղասպանությունները, մարդկային կյանքի դրամատիզմը, տառապանքն ու վիշտը կենտրոնական թեմաներն են եղել։ Խաչվելով մեր ազգային, պատմական և հոգևոր կերպարային նշանաբանության հետ՝ Արթօյի արվեստում դրանք գտնում են կերպարային լուծումներ աբստրակտ ֆորմաների, քայլող մարդու, Նարեկացու և Կոմիտասի փոխակերպություններով։
Վարդապետի թեման անցնում է կարմիր գծով Չաքմաքչյանի ամբողջ արվեստի միջով՝ դառնալով բանալի, որով բացում ենք հեղինակի ստեղծագործական որոնումների խորությունը, ապրումներն ու քանդակագործական պլաստիկայի յուրօրինակ դրսևորումների էությունը։
Չաքմաքչյանի աշխատանքները ներկայացված են ամբողջ աշխարհում, գտել են վաղուց իրենց բարձր գնահատականը, իսկ կոմիտասյան թեման, քաղաքային սկուլպտուրայի ձևաչափով, ներկայացված է Միացյալ Նահանգներում և ո՜չ Հայաստանում՝ իր Հայրենիքում։
Հիշատակի համերգը միջոց է մեր հարգանքի տուրքը մատուցելու Վարպետին՝ ներկայացնելով նրա կապը Կոմիտասյան թեմայի հետ՝ կերպարվեստի, բանաստեղծության և երաժշտության միջոցով։ 2004 թվականին Արթօ Չագմաքչյանը ձևավորել է Վահան Արծրունու Կոմիտասի բանաստեղծություններով գրված «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ներկայացնող ալբոմը։
Հիշատակի համերգին հանրությանը կներկայացվեն Արթօյի կոմիտասյան շարքի գրաֆիկական աշխատանքները և երգաշարի համերգային կատարումը։
Նմանատիպ նյութեր
731 դիտում
19:36 24-12-2014
Համերգ` նվիրված Վազգեն Սարգսյանի հիշատակին
2651 դիտում
23:30 20-01-2015
Համերգ՝ նվիրված Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակին
959 դիտում
23:00 07-04-2015
Հոգևոր համերգ Ծիծեռնակաբերդում՝ եղեռնազոհ մայրերի հիշատակին
Այս բաժնից
922 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
535 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
358 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը