211652_close_icon
views-count33758 դիտում article-date 11:42 14-11-2019

Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. Mercedes-ի վթարի հետևանքով կան զոհեր. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Քաշաթաղի վարչական տարածքում Mercedes մակնիշի 35 AX 658 համարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների վարչության և Արցախի ոստիկանության ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 41-ամյա Մանվել Ղրմաջյանի անվամբ: Տեղի իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վարորդի և մահացածների ինքնությունը: [b] ****[/b] Քիչ առաջ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության ՊԾ-ից տեղեկացանք, որ ժամը 11:18-ի սահմաններում ԱՀ ԱԻ ՊԾ ՔՊ և ԱՀՎ շտաբի պետ ՃԿԿ ՕՀ մայոր Մարտիրոսյանից տեղեկատվություն է ստացվել, որ ժ.09:43-ին ԱՀ Շահումյանի ՀՓՋ-ի պետկապիտան Ավանեսյանը հաղորդեց այն մասին, որ Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 65-րդ կմ-ից դեպի «Տաք ջուր» տանող ճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Ջոմարդ» կոչվող տեղանքում, «Mercedes C180» մակնիշի 35AX658 համարանիշի ավտոմեքենան (վարորդ, 41-ամյա Մանվել Ղրմաջյան, ՀՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից գլորվել (մոտ 9 մ) ձորը: Ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 44-ամյա Արմեն Հայրապետյանը ( ՀՀ քաղաքացի) և 33-ամյա Արմեն Ավանեսյանը ( ԱՀ քաղաքացի) տեղում մահացել են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր