հիմնական կայք
Լրահոս

Հայաստանը կսահմանի նոր ռեկորդ և կգրանցի այն Գինեսի գրքում

Հայաստանը կսահմանի նոր ռեկորդ և կգրանցի այն Գինեսի գրքում Վերջին ժամանակերում Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում գինու տուրիզմի , գինեգործության և առհասարակ տուրիզմի զարգացմանը:


VINNO ընկերությունը Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու նպատակով որոշել է Գինեսի ռեկորդ սահմանել : Արդեն հայտնի է դարձել, որ հայկական գինի արտադրող VINNO ընկերության հայտը Գինեսի ռեկորդ սահմանելու մասին բավարարվել է և արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

Ռեկորդը կայանում է մարդկանցից կազմված աշխարհի ամենամեծ գինու շիշ կառուցելու մեջ:

Ակցիային մասնակցելու է 3000 մարդ: Այդ իրադարձությունը տեղի կունենա մայիս ամսին և լայնորեն լուսաբանվելու է ամբողջ աշխարհով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք