211652_close_icon
views-count94149 դիտում article-date 23:28 13-11-2019

Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները կասկածվում են 68-ամյա քաղաքացու մահվան մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հոկտեմբերի 12-ին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 68-ամյա Եգոր Բաբայանի մահվան փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 00։55-ի սահմաններում «շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր ընդունվել Ե. Բաբայանը, ով նույն օրը, ժամը 07։00-ի սահմաններում մահացել էր։ Նույն օրը դիահերձման ժամանակ հայտնաբերվել է աջ կողի կոտրվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում տվյալներ են ստացվել, որ Ե. Բաբայանը, սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 4-ը «Վանաձոր» բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, վերջինիս նկատմամբ բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնողները իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, ինչի առթիվ հետաքննիչ Ասատրյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներիկողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաացրել է բուժվվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր