211652_close_icon
views-count1640 դիտում article-date 20:59 13-11-2019

Ռոնալդ Կումանը չի բացառել, որ կարող է գլխավորել «Բարսելոնան»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի բացառել, որ կարող է ապագայում գլխավորել «Բարսելոնան»: ««Բարսելոնայում նշանակվելը հնարավոր է, սակայն ես այդ մասին չեմ մտածելու մինչև Եվրոպայի առաջնության ավարտը», ասել է Կումանը: 56-ամյա հոլանդացին կարող է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվել Եվրո-2020-ից հետո: Նման կետ կա Հոլանդիայի հավաքականի հետ իր պայմանագրում: Կումանը կատալոնացիների կազմում հանդես է եկել 1989-1995 թվականներին և եղել մարզչական շտաբում՝ 1998-2000 թվականներին: «Բարսայի» հետ նվաճել է 10 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան:

Նմանատիպ նյութեր