211652_close_icon
views-count1913 դիտում article-date 19:59 13-11-2019

Պեկին-2022. ՄՕԿ-ը բարձր է գնահատել չինացիների պատրաստվածությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Պեկին կատարած այցի ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի մարզական ենթակառուցվածքների պատրաստվածությունը 2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերին: 3 օրվա ընթացքում ՄՕԿ-ի ներկայացուցիչներն այցելել են տարբեր մարզօջախներ ու հանդիպումներ ունեցել Պեկին-2022-ի Կազմկոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի աշխատակիցների հետ: «Մեզ չի զարմացնում Չինաստանի բարձր պատրաստվածությունը Խաղերին: Մենք տպավորված ենք նախորդ այցից հետո կատարված աշխատանքների ծավալից»,- ասել է Խուան Անտոնիո Սամարանչը: Պեկին-2022-ի Կազմկոմիտեի ներկայացուցիչների խոսքով, դեկտեմբերին Պեկինից առաջին արագընթաց գնացքները կուղևորվեն դեպի մոտ 90 կմ հեռավորության վրա գտնվող լեռնադահուկային կենտրոններ: Հիշեցնենք, որ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերը Չինաստանում կանցկացվեն 2022թ. փետրվարի 4-20-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր