211652_close_icon
views-count2126 դիտում article-date 23:45 13-11-2019

ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանության վերաբերյալ հարցին, ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այն, ինչ կատարվեց երկու օր առաջ, ուղղակի մեծ ցավ է: Մենք շարունակելու ենք ընդգծված տանել այն քաղաքականությանը, որը վերաբերում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությանը այդ տարածաշրջանում ու Սիրիայում ընդհանրապես: Մենք շատ սերտ աշխատում ենք տարբեր գործընկերների հետ, տարբեր երկրների ու բնականաբար՝ Սիրիայի իշխանությունների հետ, որպեսզի հաշվարկենք այն քայլերը, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող ենք կատարել և օգտակար լինել: Մենք շարունակում ենք մեր մարդասիրական առաքելությունը Սիրիայում և պատրաստվում ենք նոր քայլեր ձեռնարկել այդ բնակավայրեր մարդասիրական նոր օգնություններ հասցնելու ուղղությամբ»,- ասաց Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր