211652_close_icon
views-count1550 դիտում article-date 22:14 13-11-2019

Ամերիկյան ռազմտեխնիկայով շարասյունը Իրաքից տեղափոխվել է Սիրիայի տարածք

Ամերիկյան զինված ուժերի ավտոշարասյունը հատել է իրաքյան-սիրիական սահմանը և մտել Սիրիայի Հասեկե նահանգ, որը գտնվում է երկրի հյուսիսային մասում։ Այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ շարասյունը բաղկացած է 20 Humvee ամենագնացներից և 2 հատուկ պլատֆորմներից, որոնք նախատեսված են մարտական ինքնաթիռներ տեղափոխելու համար։ Ավտոշարասյունը հատել է Իրաքի հետ սիրիական սահմանը Էլ-Վալիդ բնակավայրի մոտ։ Ներկա պահին այն տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Աուդա նավթահանքի մոտակայքում։

Նմանատիպ նյութեր