211652_close_icon
views-count1037 դիտում article-date 22:58 13-11-2019

Վաղարշապատի ոստիկանները օդորակիչի գողության փորձ են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ին բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ բերման ենթարկվածը նախորդ տարվա ամռանը փորձել է գողանալ Էջմիածնում գործող դեղատներից մեկի օդորակիչը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր