211652_close_icon
views-count26837 դիտում article-date 18:12 13-11-2019

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է նաև ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են: Իսկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ի կողմից: Թթվասերի իրացումը Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն: Այս հանրակրթական հաստատությունում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է: Թե թթվասերի, թե բուսասերուցքային արտադրանք իրացումը կասեցվել է: Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած «Ռուզ Մարտի» ըկերությունում: Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերահսկողութունը շարունակվում է, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր