211652_close_icon
views-count737 դիտում article-date 17:11 13-11-2019

Սեւանի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում

Նոյեմբերի 12-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության ՔՀԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գեղամ Հ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր