211652_close_icon
views-count1044 դիտում article-date 14:42 13-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 12-ին, ժամը 17.10-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 15.30-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը և նշված ավտոմեքենայի 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 16.55-ին, Երևանի Նոր Արեշի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժ³ÙÁ 16.10-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Նիսան» Ù³ÏÝÇßÇ ³íïáÙ»ù»Ý³ÛÇ í³ñáñ¹Á վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 22.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել երկու «Օպել», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 9-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 11.20-ին, Երևանի Բաբայան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեստան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 14.35-ին, Արմավիր քաղաքի Աբովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա վարորդը շտապօգնության անձնակազմի կողմից տեղում ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, Աշտարակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Սուզուկի», «Դեու» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեու»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի. մեքենաներից մեկի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 08.30-ին, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, այնուհետև մեքենան բախվել է էլեկտրասյանը. վրաերթի ենթարկված 61-ամյա քաղաքացին և 78-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 94-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 44-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Նոյեմբերի 12-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Ազատամուտ-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր