211652_close_icon
views-count997 դիտում article-date 14:10 13-11-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 12-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու` 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, անառակաբարո գործողությունների ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր