1826 դիտում
15:20 13-11-2019
Թրամփն ու Էրդողանը փորձելու են հարթել հարաբերությունները. Ռուսաստանը սպասում է
Սիրիայի քրդական ուժերի դեմ Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողությունները կլինեն ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների միջեւ առանձնազրույցի օրակարգում: Հիշեցնենք, որ Անկարան այս խմբավորմանը համարում է ահաբեկչական, երբ Միացյալ Նահանգները նրան համարում է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում իր դաշնակից, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5162959.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
ԱՄՆ-ի Կոնգրեսը սպառնում է Թուրքիայի դեմ լայնածավալ պատժամիջոցներով: Որոշ կոնգրեսականներ անգամ պահանջում են, որ պատժամիջոցների ներքո հայտնվի նաեւ Էրդողանը:
Թրամփի ու Էրդողանի միջեւ այս շաբաթ նախատեսված հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների միջեւ մի շարք խնդիրների առկայության պայմաններում: Ինչպես վերլուծաբաններից Ասլի Այդինթաշբաշն է ասում, այդ հարաբերությունները երբեք չեն եղել այնքան վատ, որքան այսօր:
Սակայն չնայած երկկողմ հարաբերությունների սրման փաստին, երկու նախագահները կարծես հաստատել են աշխատանքային լավ հարաբերություններ: Վերլուծաբաններից շատերն են ասում, որ դրա պատճառը երկու նախագահների խառնվածքում նմանությունն է:
Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Չասինն էլ հույս է հայտնում, որ գագաթաժողովը կլինի շահավետ թե մեկ, թե մյուս կողմի համար: Սակայն մեծաթիվ փորձագետներ են ասում, թե Անկարայի սխալն այն է, որայն հույսը դնում է միայն մեկ մարդու` Դոնալդ Թրամփի վրա: ‘’Իսկ դա շատ վտանգավոր հանգամանք է եւ նմանվում է ռուսական ռուլետկայի, այսինքն հենված է բախտի քմահաճույքի վրա’’, ասում է Այդինթաշբաշը:
Էրդողանը փորձում է համոզել, որ Թրամփը հանի ամերիկյան ռազմական օդանավեր գնելու իրավունքի վրա դրված արգելքը: Հիշեցնենք, որ Թրամփն այն ուժի մեջ մտցրեց, երբ Անկարան S 400 մակնիշի հրթիռներ գնեց Ռուսաստանից:
Էրդողանը ներկայացնելու է ԱՄՆ-ից Փաթրիոտ մակնիշի հրթիռներ գնելու առաջարկ: Եվ Անկարան ակնարկել է, որ եթե այս հանդիպումը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները չտանի դեպի ելման դրություն, Մոսկվան կազմ ու պատրաստ սպասում է:
Թուրքական ու ռուսական զորքերն արդեն իսկ համագործակցության փաստով են հանդես գալիս Սիրիայում:
Պուտինն այս ընթացքում շարունակում է սիրաշահել Էրդողանին եւ նրա վաշինգտոնյան այցը հետեւելու է համակ ուշադրությամբ
Նմանատիպ նյութեր
29607 դիտում
08:45 24-11-2017
ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը որդու միջոցով հարթել է հարաբերությունները իշխանությունների հետ. «Ժամանակ»
637 դիտում
15:40 22-01-2024
Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Թոմաս դե Վաալ
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը