211652_close_icon
views-count1004 դիտում article-date 09:12 13-11-2019

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում մի քանի ոլորտներում, որտեղ, եթե պատշաճ կերպով ներդրումներ արվեն, ապա հնարավոր է իրականացնել երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Սա երկրի վերաբերյալ այն հիմնական եզրահանգումներից է, որն արել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Հայաստանի մասին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5163011.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 11-րդ նստաշրջանում, որի ընթացքում ընդգծվեցին երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձրագույն տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը: Այն նաև ուսումնասիրել է հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը: Բացառություն չի կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հարցը: Փորձ է արվում վերականգնել ներդրումային հոսքերը նախաճգնաժամային մակարդակի: Հաշվի առնելով երկրի քաղաքական վերջին զարգացումները՝ ներդրողներն այժմ զբաղեցրել են սպասողական դիրք: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը կոչ է անում բարելավել ներդրումային միջավայրը բարեփոխումների միջոցով: Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» առանձնացնում է ներառական աճի ու կայուն զարգացման միտումները, որոնք կօգնեն կարգավորել մի շարք կարևոր սոցիալական ոլորտի հիմնախնդիրներ:

Նմանատիպ նյութեր