211652_close_icon
views-count2375 դիտում article-date 23:49 12-11-2019

Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին:

Նմանատիպ նյութեր