211652_close_icon
views-count3302 դիտում article-date 22:54 12-11-2019

Քաշաթաղի շրջանում ևս մեկ կրթօջախ հիմնանորոգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում մասնակցել է հիմնական դպրոցի բացման արարողությանը: Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում դպրոցական շենքը հիմնանորոգվել և կահավորվել է: Պետական նախարարը շնորհավորել է ուսուցիչներին ու աշակերտներին, համոզմունք հայտնելով, որ շենքային բարեկարգ պայմաններում կրթության արդյունավետությունն առավել բարձր կլինի, իսկ դպրոցաշինության ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների թվում: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աշխատանքը: Ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի անունը կրող կրթօջախի բացմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներ, Ադամ Սահակյանի հարազատները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր