211652_close_icon
views-count8177 դիտում article-date 19:21 12-11-2019

20-ամյա ամերիկացի մարմնամարզուհին զուգափայտերից ընկնելով, մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20-ամյա ամերիկացի մարմնամարզուհի Մելանի Քոուլմենը զոհվել է մարզման ժամանակ զուգափայտերից ընկնելու պատճառով: Նա չի կարողացել բռնվել մարզաձողից, ընկել է և ողնաշարի ծանր վնասվածք ստացել: Ողվերդական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին: Քոուլմենին շտապ տեղափոխել են Քոնեքթիքութ նահանգի հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար: Սակայն նոյեմբերի 11-ին մարզուհին մահացել է: Քոուլմենը սովորում էր Հարավային Քոնեքթիքութի համալսարանում և մասնակցում ԱՄՆ-ի պետական ծրագրում՝ օլիմպիական մարզիկների պատրաստման գծով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր