211652_close_icon
views-count3135 դիտում article-date 19:09 12-11-2019

Ճաղարյան. Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է. Sputnik Արմենիա

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը [url=https://armeniasputnik.am/radio/20191112/21062950/Chagharyan-Artur-Vanecyani-dem-irakanacrac-sabotaji-hetevum-HFF-glxavor-qartuxarn-e.html?fbclid=IwAR3mrYEUkXxpyaxDnEXQFNRMk4WrxXPpL_684Ni5ExJjmI0xiuSWY45XOSA]Sputnik Արմենիայի [/url]հետ զրույցում ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակի մասին: «Աբրահամ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկելու խնդիր չկա: Այն, ինչ եղավ՝ ոչնչից աղմուկ էր, փոթորիկ մի բաժակ ջրում։ Կատարվածը ցույց տվեց, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում արդեն մեկ տարուց ավել: Բազմիցս նշվել է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է լուսանցքում այսինքն` նրա նկատմամաբ իրականացվել է սաբոտաժ, անհարգալից վերաբերմունք, կամ էլ նա չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում ներքևներում»,- ասել է նա: Ճաղարյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս հունիսի 26-ի ընդհանուր ժողովից հետո, ավելի քան չորս ամիս, ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէր, որ կառույցի նոր կանոնադրությունը պետռեգիստրում դեռ գրանցված չի եղել: «Ո՞վ է դրա պատասխանատուն, աշխատակա՞զմը, թե՞ մի աշխատակից: Կարծում եմ, որ իրավիճակի պատասխանատուն ՀՖՖ գլխավոր քարտուղարն է: Սաբոտաժի կազմակերպման ու իրականացման ամբողջ պատասխանատուն հենց նա է»,- նշել է Ճաղարյանը:

Նմանատիպ նյութեր