211652_close_icon
views-count6316 դիտում article-date 15:30 12-11-2019

«ARMENIAN GLOBAL ART-FEST». «Մինորա» մշակութային կենտրոնն իր իրականացրած փառատոների շարքը համալրեց ևս մեկ մրցույթ-փառատոնով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մինորա» մշակութային կենտրոնն իր իրականացրած փառատոների շարքը համալրեց ևս մեկ մրցույթ-փառատոնով, որը կրում էր «ARMENIAN GLOBAL ART-FEST» անվանումը: Նոյեմբերի 9-ին և 10-ին հանրությանը ներկայացված մրցույթ-փառատոնն ընդգրկում էր արվեստի 7 ճյուղեր՝ երգ, երաժշտական գործիքներ, պար, նկարչություն, կիրառական արվեստ, ասմունք, թատերական արվեստ՝ հանդիսանալով նպատակասլացության ու կատարելագործվելու, աճելու ու պրոֆեսիոնալ դառնալու կատարյալ հարթակ բոլոր մասնակիցների համար: Մրցույթին մասնակցելու համար հայտեր էին ներկայացրել 4-35 տարեկան անհատներ և խմբեր ինչպես Երևանից և ՀՀ տարբեր մարզերից, այնպես էլ՝ Ռուսաստանից և Վրաստանի Հանրապետությունից: Ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակույթի և արվեստի ոլորտի մի շարք հայտնի մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ մեծ ոգևորություն էին առաջացրել մասնակիցների շրջանում: Նրանց շարքում էին “Assonance” ժամանակակից երաժշտության անսամբլի դաշնակահարուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ Նախագահի մրցանակակիր, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Անահիտ Դիլբարյանը, «Ոսկե Ձայներ» երգի թատրոն ստուդիայի և «Լավաշ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, էստրադային վոկալի և դաշնամուրի մասնագետ Ալինա Մնացյանը, Էսպերանտոների միության Հայաեվրոպական մրցույթ-փառատոնի դափնեկիր, Հայաստանի ժողովրդագուսանական պետական նվագախմբի քանոնահարուհի, Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի դասատու և ժողնվագարանների բաժնի ղեկավար Անուշ Պետրոսյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր Նաիրա Ծատուրյանը, օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Բեռլինի արվեստների համալսարանի և Բավարիայի օպերային ակադեմիայում որակավորում ստացած, Լեհաստանի Լյուբլինի և Ուկրաինայի Տերնոպոլի ֆիլարմոնիկ նվագախմբի հրավիրյալ երգչուհի Լուսինե Առաքելյանը, երգչուհի, Հայաստանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նախկին մեներգչուհի Անահիտ Շարյանը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վոկալ բաժնի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Էլիզբարյանը, սիրված դհոլահարներ Ջոնի Հովհաննիսյանը և Էֆոն, ռեժիսոր, դերասան Ստեփան Շահինյանը, կինոռեժիսոր, արվեստագիտության թեկնածու, միջազգային կինոփառատոների դափնեկիր, դոցենտ Արսեն Առաքելյանը, բեմադրիչ-ռեժիսոր Սուրեն Ներսիսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը, ժողովրդական նկարիչ, նկարիչների միության անդամ, նկարիչների վարչության անդամ Անատոլի Ավետյանը, նկարիչների միության անդամ, արվեստաբան Արմեն Առուստամյանը, Երևանի պետական հումանիտար քոլեջի կերպարվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ Մխիթար Գրիգորյանը, Մշակույթի համալսարանի պարային բաժնի դասախոս, «Տավրոս» ավանդական պարային համույթի գեղարվեստական ղեկավար՝ Լյուդվիգ Պողոսյանը, «Աստղամանուկ» պարի դպրոցի հիմնադիր ղեկավար, Վահրամ Արիստակեսյանի անվան մեդալակիր Անդրանիկ Ղազախեցյանը, Հայաստանի Պարի պետական անսամբլի նախկին մենակատար, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, «Նոր Դար» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Պետրոսյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և դիպլոմներով, իսկ մյուսները՝ պատվոգրերով: Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ ու հրավերներ հաջորդ տարի Վրաստանում, Սոչիում և Բուլղարիայում կայանալիք միջազգային փառատոների մասնակցության համար: Նշենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին՝ Ռոլանդ Ռեյի (Աբրահամյան) կողմից: Նպատակ ունենալով հայտնաբերել և աջակցել շնորհաշատ երիտասարդներին, տարածել ու զարգացնել հայ մշակույթը՝ այն համագործակցում է հանրապետության գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարի համույթների, ինչպես նաև՝ մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ՝ մշտապես հանդես գալով նոր նախագծերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր