211652_close_icon
views-count3719 դիտում article-date 10:41 12-11-2019

Նախագահի հրամանագրով՝ Գուգարքի հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գուգարքի հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության սերժանտ Էդգար Իշխանի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով,- ասված է հրամանագրում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/25/1138820/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ- փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխում էին Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ էր հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վիրավորին, ում օպերատիվորեն առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան: Առաջին իսկ պահից հիվանդանոց էր ժամանել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր