211652_close_icon
views-count48381 դիտում article-date 01:11 12-11-2019

Զվարթնոց օդանավակայանում էին հայոց բանակի քաջ տղերքը․ դիմավորում էին Արմեն Մուրադյանին ու Հայկուհի Մինասյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայկական Տիեզերք» գորգի գաղափարի հեղինակները արդեն Երևանում են։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Մինասյանը ԱՄՆ-ից Երևան վերադարձան հաղթանակած ու նոր ծրագրերով։ Արմեն Մուրադյանին ու Հայկուհի Մինասյանին օդանավակայան դիմավորելու են եկել մեր հերոս տղերքը։ Զվարթնոց օդանավակայանի ուղևորները հուզվել էին ու հպարտանում էին մեր քաջ տղերքին տեսնելով։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Լոս Անջելեսում գալա ընթրիք էր կազմակերպվել ի պատիվ մեր Հերոս տղերքի և միջոցառման ժամանակ աճուրդի հանվեց և վաճառվեց «Հայկական Տիեղերք» գորգը վիրավոր զինվորների ձեռքով գործված՝ 30,000 ԱՄՆ դոլարով։ Աճուրդից հավաքվել է 100. 000 ԱՄՆ դոլարից ավել գումար։ Բացի «Հայկական Տիեզերք» գորգից, աճուրդով վաճառվել է նաև Սերժ Թանկյանի կիթառը՝ 7, 500 ԱՄՆ դոլար, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3, 500 ԱՄՆ դոլար և անհատական նվիրատվություններ։ Կազմակերպիչները որոշել են բարեգործական միջոցառման ամբողջ հասույթը ուղղել մեր Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր