211652_close_icon
views-count9322 դիտում article-date 22:59 11-11-2019

«Ամերիաբանկ»-ի պարզաբանումը՝ SHAMSHYAN.com-ի հրապարակմանը

Ի պատասխան` 2019թ. նոյեմբերի 07-ի «Քաղաքացին դիմել է վարչապետին և գլխավոր դատախազին, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ընկերության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը խարդախությամբ իրենից հափշտակել է 100 մլն դրամի գույք» վերնագրով SHAMSHYAN.com կայքում հրապարակված հոդվածին (այսուհետ` Հոդված) : Սույնով ցանկանում ենք անդրադառնալ հրապարակված տեղեկություններին, որտեղ արծարծվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից վերացական սուբյեկտին`Նարինե Ա-ին տրամադրված վարկի գծով գրավադրված գույքի օտարման գործարքի մասին, ինչը նախանշվել է Բանկի մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանի կողմից կատարված «խաբեությամբ հափշտակություն»: Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով` մասնավորապես նշված օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով, որոնք վերաբերում են հերքմանն ու պատասխանի իրավունքին, սույնով ներկայացնում ենք նշված հրապարակման մեջ փաստացի անճշտությունների վերաբերյալ Բանկի պատասխանն ու հերքումը /վերջինս սույն գրության ընդգծված հատվածն է/. Հոդվածում նշված տեղեկությունները խեղաթյուրում են իրականությունը, մասնավորապես` • նկարագրված իրավիճակի շրջանակում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և Հոդվածում նշված սուբյեկտի`Նարինե Ա-ի միջև վարկային պայմանագիր չի կնքվել: • Բանկի մասնաճյուղի կառավարիչը չունի առանձին իրավասություններ Բանկում գրավադրված գույքը բռնագանձելու կամ իրացնելու մասով, ինչը վկայում է` որևէ արարք չի կարող որակվել որպես կառավարչի կողմից իրականացված անօրինական գործողություն: • Բանկն առնչություն չունի Հոդվածում նշված որակումների և գործողությունների հետ, սակայն Բանկի ապրանքային նշանի, անվանման օգտագործումը, ինչպես նաև մասնաճյուղի կառավարչի մասին նշումն անուղղակի կապ/տպավորություն կարող է առաջացնել նկարագրված իրավիճակի հետ, որն անհիմն կերպով նշվել է որպես «խաբեությամբ հափշտակություն»: Հավաստիացնում ենք, որ պարտապանների պարտավորությունների չկատարման դեպքում, Բանկի դրամային պահանջների բավարարումն իրականացվում է պարտավորությունների ապահովման միջոց՝ գրավ հանդիսացող գույքի դատական կամ արտադատական բռնագանձման կարգով, որի գործընթացներն, այդ թվում՝ չկատարված պարտավորությունների արդյունքում գրավադրված գույքերի բռնագանձումները, կատարվում են բացառապես օրինաչափության սահմաններում՝ փաստաթղթային հիմքերով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն տեղեկությունները ներկայացված են այնքանով, որքանով դրանք չեն հանդիսանա երրորդ անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք, որոնք ենթակա են պաշտպանության և կարող են հրապարակվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամփոփելով` ակնկալում ենք Ձեր կողմից սույն պատասխանի և հերքման հրապարակումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ: [b]«Ամերիաբանկ» ՓԲԸ [/b] Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/07/1139949/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի դատախազությունում գրություն էր ստացվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին՝ հասցեագրված Վանաձոր քաղաքի բնակիչ Նարինե Ա-ի կողմից։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել էր նշված անձանց և հայտնել, որ 2014 թվականին իր կողմից «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության Վանաձորի մասնաճյուղի հետ կնքվել էր վարկային պայմանագիր՝ 100 մլն դրամի չափով՝ 15.5 տոկոսադրույքով, դրա դիմաց գրավադրելով Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում գտնվող, նախկինում իրեն պատկանող ատամնաբուժական կլինիկան, ինչպես նաև իր սեփական տունը։ Դիմումատուն հայտնել էր վարչապետին և գլխավոր դատախազին, որ հետագայում ինքը չէր կարողացել մարել բանկի տոկոսները, ինչի համար կառավարիչ Վարդան Սարդարյանը խաբեությամբ հափշտակել էր 150 մլն դրամ արժողությամբ իրեն պատկանող կլինիկան՝ իր ամբողջ գույքով, բժշկական թանկարժեք սարքավորումներով ու ատամնաբուժության մեջ օգտագործվող բժշկական գործիքներով և դրանք հետագայում էժան գնով՝ մոտ 40 մլն դրամով, վաճառքի ձևով օտարել էր իր մտերիմ Վահան Գրիգորյանին։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ն. Աղաջանյանը նաև նշել էր, որ հիշյալ ատամնաբուժական կլինիկայի նախկին մենեջերը հիշյալ գործընթացներում նշված անձանց հետ մտել էր հանցավոր գործարքների մեջ և դրանից զատ՝ իբր տարբեր կազմակերպությունների հետ ինչ-որ գործարքներ կնքելու և տնտեսական հարցեր լուծելու համար խարդախությամբ իրենից հափշտակել էր մոտ 4 մլն դրամ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր