211652_close_icon
views-count1769 դիտում article-date 22:50 11-11-2019

Մենք կկերտենք քո պատմություն հավերժական, որպես երկիր ու պետություն անպարտելի. ՀՀԿ երիտթևը հայտնել է իր մտահոգությունը

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2536050699841639&set=a.485641871549209&type=3&theater]էջում[/url] գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտնեց իր մտահոգությունը, այսօր կայացաց ակցիաի շրջանակում: Երկրում առկա այս ներքին խառնաշփոթի միակ պատասխանատուն դա ներկայիս իշխանությունն է, իր ձախողված քաղաքականության շնորհիվ:Ներքին այս գզվրտոցների,այլասերման քարոզների քողի տակ ամուր և անվտանգ պետություն չենք ունենա:Այս ամենին հաջորդում են արտաքին մարտահրավերները,որոնք կրկին ձախողման են գնում այս իշխանության շնորհիվ: Ժամանակն է,որ իշխանությունը ուշքի գա,լայն բացելով աչքերը,և տեսնի,որ իրենց դիմաց կանգնած են, Աշոտ Նավասարդյանի,Անդրանիկ Մարգարյանի,Սերժ Սարգսյանի,գաղափարներով շարժվող,ազգային արժեքները պահապանող հետնորդ երիտասարդները:Հանրապետական կուսակցության անդամները չեն վախեցել սովետական կուալկներից,բռնաճնշումներից,մեր սերունդը չունի վախ ոչնչից ու ոչմեկից: Մենք պայքարելու ենք այնքան ժամ մինչև իշխանությունը հասկանա,որ ժամն է գնալու,և իրենց միակ սպասողը դա դատարկ ճամպրուկներն են: Մենք կկերտենք քո պատմություն հավերժական,որպես երկիր ու պետություն անպարտելի:Կպայքարենք ի սեր երդման եղբայրաբար,մենք զավակներն ենք Հանրապետական»:

Նմանատիպ նյութեր