211652_close_icon
views-count3486 դիտում article-date 20:57 11-11-2019

«Այնտրահտի» ֆուտբոլիստին դաշտից հեռացրել են մրցակցի մարզչին հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Ֆրայբուրգ»-«Այնտրահտ» խաղի (1:0) ժամանակ Բունդեսլիգայի համար անսովոր միջադեպ է գրանցվել: Հանդիպմանը ավելացված ժամանակում հյուրերի պաշտպան Դևիդ Աբրահամը վազել է գնդակի ետևից, որպեսզի հնարավորնս արագ այն եզրից նետի, սակայն չի հասել գնդակին և բարկությունը թափել է «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Շտրայխեի վրա՝ վերջինիս հարվածելով և գետնին գցելով: 33-ամյա արգետնտինացի խաղացողը այս արարքով զանգվածային բախում է հրահրել խաղադաշտում՝ երկու թիմերի պահեստային ֆուտբոլիստների մասնակցությամբ: Կրքերը հանդարտվելուց հետո մրցավարը Աբրահամին կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել դաշտից, սակայն նրան սպառնում է շատ ավելի երկար որակազրկում, քան՝ կարմիր քարտի դեպքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր