211652_close_icon
views-count9384 դիտում article-date 23:32 11-11-2019

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում ծանոթացել է գործընկեր գերատեսչության կողմից կիրառվող ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է ՌԴ քննչական կոմիտեի քրեագիտական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կիրառվող ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումներին, աշխատակիցները ցուցադրել են սարքավորումների կիրառման հմտությունները, դրանց կիրառման փորձը, դրական և բացասական կողմերը։ Քրեագիտական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական սարքավորումների կիրառման արդյունքում 2008 թվականից մինչև օրս բացահայտվել են նախկին տարիներին չբացահայտված և վարույթները կասեցված 72044 քրեական գործ, այդ թվում՝ սպանության դեպքերով 7917 գործեր։ ՀՀ ՔԿ նախագահի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպել է նաև ՌԴ քննչական կոմիտեի այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, կապեր են հաստատվել մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիա, որտեղ հանդիպում է կայացել ակադեմիայի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչները մանրամասն ծանոթացել են ակադեմիայում կազմակերպվող ուսումնական, այդ թվում՝ քննիչների վերապատրաստման դասընթացներին, դրանց կազմակերպման մեթոդիկային, կրիմինալիստիկայի ամբիոնում առկա ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցներին, դրանց կիրառման հմտություններին, ակադեմիայի գիտահետազոտական կենտրոնի աշխատանքներին։ Պլանավորվել է առաջիկայում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների ճանաչողական այցը ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիա։ ՀՀ քննչական կոմիտե
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր