211652_close_icon
views-count2365 դիտում article-date 22:59 11-11-2019

Շատ վատ քայլ է. Դոնալդ Թրամփն արձագանքել է Իրանում ուրանի հարստացման մասին հայտարարությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը շատ վատ քայլ է համարել 2 երկրների միջև հարաբերությունների համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Մեր կարծիքով և առկա տեղեկատվության համաձայն՝ Իրանն ուրան է հարստացնում ու հարստացնում: Դա շատ վատ քայլ է»,-գրել է նա: Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-ի)՝ առևանգված նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնի վերադարձումը»,-ով 2007 թվականին կորել է Իրանում: Հիշեցնենք, որ Իրանը նոյեմբերի լույս 7-ից վերսկսել է ուրանի հարստացումը «Ֆորդո» միջուկային օբյեկտում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 180 կմ դեպի հարավ:

Նմանատիպ նյութեր