211652_close_icon
views-count1875 դիտում article-date 20:03 11-11-2019

Թուրքիան սկսել է ԻՊ-ի ահաբեկիչներին արտաքսել Եվրոպա և ԱՄՆ

Թուրքիայի իշխանություններն այսօրվանից սկսել են արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին: Այդ մասին հաղորդում է Interfax-ը։ Այսպես, իրավաբանական ընթացակարգերն ավարտելուց հետո այս երկրից վտարվել է ԱՄՆ-ից սերված ահաբեկիչը: Բացի այդ, փաստաթղթեր են պատրաստվում Գերմանիայից սերված ահաբեկչի արտաքսելու համար: Երկու օրվա ընթացքում Դանիա կվտարվի ևս մեկ ահաբեկիչ: Այսպիսով, Թուրքիայից մեկ օրում արտաքսելու են երեք օտարերկրացի ահաբեկչի: Նոյեմբերի 14-ին պլանավորվում է վտարել Գերմանիայից սերված յոթ ծայրահեղականների, որոնք պահվում են հատուկ կենտրոններում: Այն մասին, որ Թուրքիան նոյեմբերի 11-ին սկսելու է «Իսլամական պետության» ահաբեկիչների արտահանձնումն այն երկրներին, որտեղից նրանք սերված են, նոյեմբերի 8-ին հայտնել էր գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին: Անցյալ շաբաթ ավելի վաղ Սոյլուն նախազգուշացրել էր, որ Թուրքիան ԻՊ-ի գերի վերցված զինյալներին հետ կուղարկի Եվրոպա, այն վայրեր, որտեղից նրանք ժամանել են Մերձավոր Արևելք:

Նմանատիպ նյութեր