11983 դիտում
18:11 11-11-2019
Նաիրա Զոհրաբյանը՝ Մել Դալուզյանի մասին. Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլևս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։
Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի պատմությունն է, ինչի իրավունքը ֆիլմի ստեղծագործական խումբը ունի, այլ ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, մեղմ ասած՝ համոզիչ չեն, ու ազնիվ չեն։ Ուստի, ես բոլոր իրավունքներն ունեմ, ինչպես Ստանիսլավսկին, ասելու՝ Не верю։
Որովհետև խայտառակ դոպինգ սկանդալից հետո, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մել-Մելինե Դալուզյանին և պարտավորեցրել է վերադարձնել բոլոր մեդալներն ու հուշամեդալները, այդ թվում՝ Եվրոպայի եռակի չեմպիոնի մեդալները։
Բայց սա այս պատմության ամենատխուր էջը չէ։ Դալուզյանի դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամատի հավաքականի մասնակցությունը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մեծ հարցականի տակ է, և հայկական հավաքականի մասնակցությունը դեռ պետք է քննարկվի մայիսի 31-ին։
Էնպես որ, հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը։ Ես հասկանում եմ, որ քանի դեռ հանրային մանիպուլիացիան թրենդի մեջ է, ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք փաթեթավորել ու ինչ ասես, ոնց ասես՝ կարող եք ներկայացնել։ Բայց դե, չհիշեցնեմ ինչ էր ասում ԱՄՆ նախագահ Լինքոլնը՝ խաբելու հնարավոր և անհնար ժամկետների մասին։
Ազնիվ լինելը, հավատացեք, ավելի արժանապատիվ է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2346 դիտում
22:15 11-11-2019
Հզոր մարզիկի մասին լալահառաչ տեքստերը հավաքեք, փաթաթեք ու գցեք աղբարկղը. Նաիրա Զոհրաբյանը՝ Մել Դալուզյանի մասին
9850 դիտում
20:37 12-06-2018
Անձնական հակակրանքները մի փաթաթեք մյուսների վզին. ԿԳ նախարարը՝ Սամվել Հարությունյանի նշանակման մասին
Այս բաժնից
367 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
814 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
382 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին