1351 դիտում
20:14 11-11-2019
Մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը:
Նոյեմբերի 11-13-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների և երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Վարդապետյանն ասաց, որ միջոցառման նպատակն է հանրամատչելի կերպով հանրությանը ներկայացնել քիմիայի դերը կյանքում, մասնավորապես՝ արտադրության տարբեր ոլորտներում, ինչպես նաև դիմորդներին ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:
«Ցուցադրությանն իրենց աշխատանքներն են ներկայացնում մեր ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև գիտահետազոտական տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ: Հուսով ենք՝ այս միջոցառմամբ կարող ենք ցույց տալ հանրությանը, որ բնական գիտությունների միջոցով մենք կարող ենք հասնել ավելիին՝ լուծելով տնտեսական, էկոլոգիական և կենցաղային խնդիրներ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Ի դեպ, ցուցադրությանը ներկայացված են Վլադիմիր Վարդապետյանի և ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Գրիգորյանի կողմից աճեցված բյուրեղները, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ: Աստղիկ Գրիգորյանն ասաց, որ բյուրեղները դրվել են էմալների մեջ, որոնք պատրաստվում են սոճու խեժից: Վլադիմիր Վարդապետյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Ֆրանսիայում գործում է կազմակերպություն, որը, կիրառելով իրենց տեխնոլոգիան, արտադրում է զարդեր:
Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը ցուցադրությանը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ եղանակով թղթի արտադրությունը, որը, նրա փոխանցմամբ, օգուտ կտա երկրին տնտեսական և էկոլոգիական տեսանկյունից:
«Ես ներկայացնում եմ, թե ինչպես կարելի է քարից էկոլոգիապես և անվտանգ կերպով թղթի այլընտրանք ստանալ: Հումքի համար ընտրել ենք կրաքարը՝ կալցիումի կարբոնատը, իսկ որպես մյուս բաղադրիչ՝ կիրառել ենք բարձր ճնշման պոլիէթիլենը: Ստացված թուղթը կարելի է անվերջ վերամշակել, ինչը նշանակում է, որ այն ավելի մատչելի է»,- հավաստիացրեց Շուշաննա Վարդանյանը՝ հավելելով, որ այդպիսով կարելի է չվնասել բնությանը՝ չկտրելով ծառերը և վերամշակելով պլաստիկե թափոնները:
«Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսին ներկայացվում են նաև ջրի ախտահանման անվտանգ եղանակ, ոչ պիտանի անվադողերի վերամշակում՝ նոր արտադրական հումքի ստացմամբ, հեղուկ պարարտանյութերի, անվտանգ տեխնիկական մաքրող և լվացող նյութերի արտադրություն, կոսմետիկ օճառներ՝ պատրաստված դեղաբույսերի յուղերից և այլն:
Հիշեցնենք, որ ցուցադրությունը տեղի է ունենալու մինչը նոյեմբերի 13-ը, որը բաց է հանրության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1122 դիտում
20:25 28-04-2021
Մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4596 դիտում
10:25 16-11-2019
Փաշինյանը շատ արագ հասկացավ ՌԴ-ի հետ հարաբերությունների «քիմիան»․ «168 ժամ»
Այս բաժնից
379 դիտում
14:37 26-04-2024
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
538 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
757 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան