211652_close_icon
views-count2751 դիտում article-date 17:41 11-11-2019

Մայրաքաղաքում ծնվող և զարգացող բարձրարժեք մշակույթը հասանելի է դառնում այլ քաղաքներում. Գյումրիում ամփոփվեցին Երևանի օրերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2019 թվականն աննախադեպ էր մշակութային մի շարք նախաձեռնություններով: Հոբելյանական ու տոնական միջոցառումների աշխարհագրությունը մեծ էր, նպատակը՝ Երևանում ծնվող մշակույթը Հայաստանի մարզերում ու երկրի սահմաններից դուրս հասանելի դարձնելը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային ծրագրի վերջին փուլը Գյումրիում էր: *** Նոյեմբերի 8-10-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին միախառնվել էր երևանյան շունչը: Երեք օր շարունակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը յուրօրինակ ջերմությամբ էր դիմավորում Երևանից եկած արտիստներին։ *** Մշակութային ուիքէնդը Գյումրիում սկսեց նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբիևՀայաստանի պետական կամերային նվագախմբի համերգով: *** Նոյեմբերի 9-ին Գյումրու թատրոնի բեմը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններինն էր: Պատմական իրողության հենքի վրա Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» ներկայացման ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում. բեմ բարձրացան պիեսի հերոսների նախատիպերը՝ իրական հերոսներ Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը: *** «Երևանի օրերը Գյումրիում» մշակութային ծրագրով կայացավ նաև Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անխելք մարդը» ներկայացումը: *** Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ-նվագախմբի սաներն էլ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբհանդես եկան համերգային ծրագրով: *** Շիրակի մարզային գրադարանում կազմակերպվեց «Ժամանակակից գրադարանը» խորագրով սեմինար-քննարկում, որի ժամանակ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Շիրակի մարզային գրադարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Երկու կառույցներն այսուհետ հնարավորություն կունենան իրականացնելու ֆոնդերի փոխանակում: *** Գյումրիում երևանյան օրերն ամփոփվեցինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում համաշխահային դասական երաժշտության նմուշներ էին, այդ թվում՝ հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից: *** Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային այս նախագիծը սպասված էր ու ստացված: Ամփոփելով արդյունքները՝ նկատում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր, որովհետև գիտեք՝ Հայաստանում Գյումրին, մշակութասեր լինելով, իր ուրույն տեղն ունի: Մենք կարողացանք քիմքը շոյել հանդիսատեսի, որն իսկապես շատ բարդ էր: Եվ երեք օրերի լեփ-լեցուն դահլիճները, հանդիսատեսի «բրավոներն» ու այն մեծ ջերմությունը, որը փոխանցվեց մեզ, գալիս է ապացուցելու, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել: Ես ուզում եմ, որ գյումրեցի հանդիսատեսի աչքերում միշտ տեսնեմ այն կայծը, որը կար, և դահլիճում սպունգի պես քաշող էներգիան, որը կլանում էին բեմից, լինի անպակաս: Երևանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում Երևանի մշակութային ներկայությունը լինի մշտական»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու շնորհակալություն հայտնել մարզին ու քաղաքին ջերմ ընդունելության համար: Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող նմանատիպ նախագծերն առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական: Հյուրընկալվելուց բացի մայրաքաղաք Երևանն իր հյուրընկալ դռները կբացի մշակութային տարբեր օջախների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր