211652_close_icon
views-count3448 դիտում article-date 17:19 11-11-2019

Խորհրդակցություն՝ ԱԻՆ-ում. քննարկվել են կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 11-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր: Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև ձևավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր