211652_close_icon
views-count3694 դիտում article-date 16:53 11-11-2019

Ազգային ժողովը կարիք ունի խորհրդարանական ընդդիմության

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է. Ազգային ժողովը կարիք ունի խորհրդարանական ընդդիմության: Երկրի ներսում տիրում է քաոսային մթնոլորտ, որտեղ օրեցօր ընդլայնվում են բողոքի ցույցերը՝ ի դեմս իշխանության, սխա´լ կադրային, սխա´լ արտաքին և ներքին քաղաքականության: Այս ընթացող եռուզեռի ընթացքում,«ընդդիմությունը» լեզուները ջուր առած,անցորդ հաճախորդի կարգավիճակով հետևում է այս ամենին: Բա ու՞ր մնացին կլասիկ մտածելակերպով լիբեռալները, երրորդ ճանապարհ առաջարկողները: Ազգային ժողովում բացահայտ կերպով կառուցվել և կառուցվում է գրպանային ընդդիմությունը: Իսկ այս ամենի կողքով անտաբեր չեն կարողանում անցնել արտախորհրդարանական ուժերը` Տիրող իրավիճակը սթափ դատելով, հաշվի առնելով այդ ամենի լրջությունը: Մեր խորհրդարանին պետք չի´ карманная оппозиция:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր