211652_close_icon
views-count4793 դիտում article-date 19:52 11-11-2019

Մոտ մեկ տասնյակ գողություն ու գողության փորձ էր կատարել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սիլիկյան փողոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու։ Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 02.30-ի սահմաններում, փորձել է գողանալ Աբովյանի Երիտասարդական փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի գազի բալոնը, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով` գործն ավարտին հասցնել չի կարողացել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նշվածից զատ, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոտայքի մարզի և մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներից նա կատարել է մոտ մեկ տասնյակ նմանատիպ գողություն և գողության փորձեր` փողոցներում, բակերում կայանված մեքնաներից` հափշտակելով ձայնարկիչներ, գազի բալոններ ու մարտկոցներ: Հանգամանքները պարզվում են:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր